9679 դիտում
21:15 09-07-2018
Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը: Այս մասին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաեւ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Պատասխանատու և բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և բարձր արդյունավետություն: Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նոր ձեռքբերում և պատասխանատու կարգավիճակ»,-նշել է Վահե Էնֆիաջյանը:
Նմանատիպ նյութեր
2592 դիտում
20:15 06-06-2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալ ունի
Այս բաժնից
2266 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր