211652_close_icon

Գարեգին Բ-ի համար դամբարան են կառուցում․ «Հայկական ժամանակ»

views-count4962 դիտում article-date 10:32 08-06-2018
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր ստացած տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում նախատեսված Ամենայն հայոց կա­թողիկոս Գարեգին երկրորդի համար։ Ըստ նույն տեղեկությունների նպատակ կա նորակառույց դամբարան տեղափոխել նաև տաճարի բակում գտնվող հայրապետների շիրիմները։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը, պատասխանելով մեր հարցմանը, հաստատեց, որ դամբարան կառուցվում է, բայց նաև նշեց, որ շիրիմների տեղափոխման խնդիր դրված չէ։ Ի դեպ, Տեր Վահրամը, նկատեց, որ մեկնարկող շինարա­րության մասին հայտարարվել է դեռ վաղուց, ինչը, փաստորեն, դուրս է մնա­ցել հանրության ուշադրությունից։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր