211652_close_icon

Եգիպտոսում զարդերով լի դամբարան է հայտնաբերվել

views-count2845 դիտում article-date 21:55 01-12-2014
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են կնոջ դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Դամբարանը գտնվում է Թութմոս 3-րդ փարավոնի տաճարի հարեւանությամբ: Փայտե սարկոֆագում եղել է 30-40 տարեկան կնոջ` ամբողջությամբ պահպանված մումիա: Մասնագետների խոսքով` հանգուցյալը սոցիալական բարձր դիրք է ունեցել, քանի որ մարմինն ամբողջությամբ զարդարված է ոսկյա, արծաթյա զարդերով եւ թանկարժեք քարերով: Թութմոս փարավոնի տաճարի շրջակայքում պեղումները սկսվել են 2008 թվականին: Ենթադրվում է, որ տարածքում մեծ դամբարանադաշտ կա:

Նմանատիպ նյութեր