Թուրքիայում գտնվող Իրանի նախագահը հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան
Թուրքիայում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին մերժել է Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան այցելելու առաջարկությունը: Այս մասին հայտնում է BBC-ի իրանական ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահը 18 տարվա ընդմիջումից հետո 2-օրյա այցով Թուրքիա է ժամանել, որտեղ հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ըստ Թուրքիայի կանոնադրության՝ այդ երկիր այցելող բոլոր օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարներն այցելում են Անկարայում Աթաթուրքի դամբարան, սակայն Իրանի նախագահը, ինչպես և Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, հրաժարվել է այնտեղ այցելելուց: