211652_close_icon
views-count4973 դիտում article-date 21:51 07-06-2018

Արթուր Գրիգորյան. «Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է»

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, և համոզմունք հայտնել, որ էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական: Նախարարը նշել է, որ Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է, և հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կնշանավորվեն էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնություններով: Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ էներգետիկայի բնագավառում օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները: Զրուցակիցները կարևորել են համատեղ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, և մտքեր փոխանակել մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:

Նմանատիպ նյութեր