582 դիտում
21:00 26-01-2023
Ոլորտային զարգացմանն աջակցության առումով Գերմանիան Հայաստանի լավագույն գործընկերն է. ՀՀ ՇՄ նախարարը՝ դեսպանին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող «ECOserve» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը։
Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ոլորտային զարգացմանն աջակցության առումով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության լավագույն գործընկերն է։ Գերմանիայի կառավարության առաջկցությամբ շրջակա միջավայրի ոլորտում իրականացվում են ոլորտի զարգացմանն ու կայացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ հարուստ օրակարգով և թիրախային առաջնահերթություններով։
«Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կայացման ճանապարհով և Կատավարության առաջնահերթությունների մեջ է պետական գերատեսչությունների ինստիտուցիոնալ կայացումը։ Այս համատեքստում բարեփոխումներ են ընթանում նաև շրջակա միջավայրի նախարարությունում․ նախարարության ինստիտուցիոնալ կայացման առումով բոլոր ուղղություններով քայլեր են իրականացվում։ Այս օրակարգում ևս ակնկալում ենք Գերմանիայի կառավարության աջակցությունը»,-նշել է նախարարը և առավել մանրամասն ներկայացրել իրականացվող աշխատանքները։
Նախարարը մասնավորապես անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում ռազմավարությունների մշակման կարևոր գործընթացին և գործընկերներից անկկալել գործուն օժանդակություն և մասնակցություն թե՛ դրանց մշակման, և թե՛ կյանքի կոչման ընթացքում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը ոչ միայն Գերամիայի ներքին քաղաքականության առաջնահերթություններից է, այլև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26 միլիոն եվրո, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան», «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության, «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD1) հայ-գերմանական գիտահետազոտական ծրագրերին։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է յուրաքանչյուր ծրագրի մասով ընթացիկ իրավիճակը և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Կովկասի բնության հիմնադրամի կողմից ավելի քան 10 տարի շարունակ տրամադրվող դրամաշնորհային միջոցներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բնության պահպանվող տարածքների պահպանության աջակցմանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրին։ Նախարարի տեղակալը ևս կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը և տարբեր ծրագրերի շրջանակում դրական առաջընթաց արձանագրել։
Անդրադարձ է կատարվել նաև սպասվող միջկառավարական բարձրաստիճան բանակցութուններին շրջակա միջավայրի վերաբերյալ օրակարգի ներկայացմանը․ կողմերը պատասխանատուներ են նշանակել, ովքեր աշխատանքներ կտանեն այդ ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հայ-գերմանական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղություններով հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովման իրենց պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր
796 դիտում
16:45 28-03-2023
Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի պահպանման ոլորտում. Սիմիդյան
4970 դիտում
21:51 07-06-2018
Արթուր Գրիգորյան. «Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է»
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը