211652_close_icon
views-count1571 դիտում article-date 09:25 22-06-2019

ԱՄՆ-ը Հայաստանի կարևոր գործընկերն է․ ՀՀ արտգործնախարար. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4968912.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Պատասխանելով լրագրողների հարցերին այս հանդիպման մասին Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Դեսպան Բոլթոնի հետ ունեցանք չափազանց արդյունավետ, ծավալուն և ինտենսիվ երկխոսություն: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ և իհարկե տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մեր երկխոսության կարևոր մասն էր: ԱՄՆ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ մեկտեղ կարևոր դեր խաղում գործընթացում»: Ընդգծելով երկխոսության կարևորությունը՝ արտգործնախարարը նշել է. «ԱՄՆ շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք հարուստ երկկողմանի օրակարգ, ուստի սա կարևոր զրույց էր Հայաստանի գործընկեր Միացյալ Նահանգների հետ խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր