211652_close_icon
views-count5032 դիտում article-date 19:20 06-06-2018

Արայիկ Հարությունյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելով պետնախարարի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացրել է պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառները: Ա. Հարությունյանը նշել է, որ իր որոշումը չի կայացրել պահի թելադրանքով և այդ մասին Հանրապետության նախագահի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար քննարկումներ է ունեցել: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին ներքաղաքական գործընթացները՝ Արցախում ևս հանրային նոր պահանջներ են առաջացել տարբեր ոլորտներում փոփոխությունների վերաբերյալ: Այդ առթիվ Նախագահ Սահակյանի հետ երկար և մանրամասն քննարկում է եղել, և որոշում է կայացվել բարեփոխումներ սկսել առաջիկայում: «Անցած տասը տարիների ընթացքում իշխանությանը հաջողվել է լուրջ արդյունքներ ապահովել տնտեսության զարգացման, ժողովրդագրական աճի բարձր տեմպերի ապահովման, սոցիալական խնդիրների լուծման ուղղություններով, սակայն հանրությանն այդ ամենը չի բավարարում, և անհրաժեշտ է նոր բարեփոխումների փուլ սկսել: Փոփոխությունների այդ շրջանը ես սկսում եմ ինձնից, բայց միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ չեմ հեռանում ակտիվ քաղաքականությունից: Ավելին, որպես Արցախի ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ շարունակելու

Նմանատիպ նյութեր