Ռոնալդուին զայրացրել է «Ռեալի» դիրքորոշումը
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպում է ունեցել մադրիդյան ակումբի ղեկավարության հետ:
Հանդիպման արդյունքները խիստ զայրացրել են պորտուգալացի ֆուտբոլիստին, որը իր ապագայի վերաբերյալ արքայական ակումբի դիրքորոշումից հիասթափվել է:
Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» հետ եզրափակիչ խաղից (3:1) հետո 33-ամյա Ռոնալդուն բաց տեքստով ասել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ռոնալդուն «Ռեալից» ցանկանում է ստանալ տարեկան 50 մլն եվրո, սակայն մերժում է ստացել: