Ռոնալդուին զայրացրել է Մեսիի հերթական ռեկորդը. ծաղրանկար
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հերթական ռեկորդին, որը նա կսահմանի այսօր՝ իտալական «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ արգենտինացին կդառնա այդ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հաղթահարել է 100 հանդիպման սահմանը: Մինչ այսօր այդ սահմանագիծը հատել են իտալացի Պաոլո Մալդինին, իսպանացի Ռաուլը և շվեդ Զլատան Իբրահիմովիչը:
Իսկ ահա Մեսիի ամենասկզբունքային մրցակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, արգենտինացու հերթական ռեկորդը զայրացրել է:
Մեկ այլ ծաղրանկար վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», որը Անգլիայի Պրեմիեր-Լիգայում «արծիվ կտրած», բոլորին ջախջախում է, սակայն Չեմպիոնների լիգայի հենց առաջին խաղում՝ սեփական հարկի տակ պարտվեց «Յուվենտուսին»՝ 1:2: