Մարսելոն զայրացրել է «Ռեալի» երկրպագուներին` շնորհավորելով Նեյմարին
«Ռեալի» երկրպագուները խիստ բացասաբար են արձագանքել թիմի պաշտպան Մարսելոյի որոշմանը, որը ինստագրամի իր էջում Նեյմարին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ: Փետրվարի 5-ին «Բարսելոնայի» հարձակվողը դարձավ 25 տարեկան:
«Ռեալի» երկրպագուները իրենց մեկնաբանություններում Մարսելոյին քննադատել են, որ նա շնորհավորել է իրենց համար ատելի ակումբի խաղացողին:
Բացի այդ, երկրպագուներին դուր չի եկել, որ Մարսելոն դա արել է մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան օրը:
Ի պատասխան քննադատությունների, Մարսելոն գրել է. «Ձայներդ կտրեք, ապուշներ»: