211652_close_icon
views-count8876 դիտում article-date 19:00 05-06-2018

Գյումրիում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում քաջի մահով ընկած հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Ապրիլյան քառօրյա պատերազմում քաջի մահով ընկած հերոսների հիշատակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնությունը պատկանում էր ասմունքող, դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Պետրոսյանին: Վերջինս հերոս Ալեքսան Առաքելյանի հուշաքարի առջև հերոսներին նվիրված բանաստեղծություններ ասմունքեց: Միջոցառմանը հանդես եկան նաև Վարդևանյան պարի թատրոնի սաները: Նախաձեռնությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ հավերժացնել հերոսների անունները, նոր սերնդին իրազեկել ու ծանոթացնել այն հերոս տղաներին, ովքեր հանուն հայրենիքի համար արյուն հեղեցին: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր