211652_close_icon
views-count8055 դիտում article-date 23:07 05-06-2018

Ադրբեջանի խանութներից մեկում հայկական դրոշով ակնոցը հերթական հիստերիայի առիթ է դարձել

Ադրբեջանի Խըրդալան քաղաքի խանութներից մեկում հայկական դրոշի նկարով արևային ակնոցի առկայությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանցի հաճախորդների շրջանում: Այս մասին հայտնում է ադրբեջանական Xəzər TV-ն: Հաճախորդն, ով նկատել էր ակնոցը, նկարել և տեղադրել է սոցցանցերում, ինչը բացասական արձագանքների առիթ է հանդիսացել նաև համացանցում: Խանութի տերը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հայկական դրոշի պատկերով ակնոցի առկայության մասին և որ ակնոցն արդեն հանվել է վաճառքից: «Մենք տեղյակ չենք եղել հայկական դրոշով ակնոցի մասին»,-նշել է խանութի տերը:

Նմանատիպ նյութեր