Միջադեպ՝ Մոսկվա-Բաքու չվերթի ժամանակ. ադրբեջանցի ուղևորը հիստերիայի մեջ է ընկել հայկական ձևով պատրաստված բրնձով հնդկահավ առաջարկելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Բաքու չվերթի ժամանակ ադրբեջանցի ուղևորներից մեկը հիստերիա է սարքել այն պատճառով, որ ճաշացանկում եղել է բրնձով հնդկահավ՝ պատրաստված հայկական ձևով։
Նա «պահանջել է» բացատրել, թե ինչու պետք է ադրբեջանցին ուտի բրնձով հնդկահավ՝ պատրաստված հայկական ձևով», ինչին բորտուղեկցորդուհին պատասխանել է, որ ինքը չի խախտում օրենքը և հրաժարվել է մեկնաբանություններ տալուց։