3816 դիտում
18:34 05-06-2018
Հայաստանի ամերիկյան համալսարանում ՔՀԿ-ների հավաստագրային կրթական ծրագրի խորացված դասընթացների փուլը մեկնարկեց
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրի խորացված դասընթացների փուլը։
Հնօրյա խորացված դասընթացին մասնակցում ենԵրևանում և հանրապետության տարբեր մարզերում գործող 15 ՔՀԿ ներկայացուցիչ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը այս փուլի բացմանն իր խոսքում նշեց, որ վերլուծվել են նմանատիպ 5 փուլով անցկացված ՔՀԿ-ների դասընթացների արդյունքները.
«Կարող ենք ասել, որ հաջողվել է դասընթացներին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, մոնիթորինգների իրականացումը (այդ թվում՝ նաև բյուջների նկատմամբ), կոալիցիաներ ստեղծելը, համախոհներ գտնելը, ինչպեսև՝ ինչպես հասնել հաջողության՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական երկխոսության շնորհիվ»,- ասաց նա։
Խորացված դասընթացի այս փուլին ներկա են այն ՔՀԿ ներկայացուցիչները, ովքեր հաղթել են դրամաշնորհային մրցույթը և իրենց հետ կնքվել է դրամաշնորհային ծրագրի իրականացման համաձայնագիր։
«Դրամաշնորհային ծրագրերից ակնկալվում է ատնվազն երկու կարևորագույն արդյունք նվաճել։ Առաջինը՝ կոալիցիաների կազմումն է. խնդիրների դեպքում մարդիկ կիմանան, որ կա ուժեղ ցանց, որին կարող են դիմել հարցերի բարձրաձայնման, քննարկման և լուծումներ գտնելու համար։ Մյուս կարևոր արդյունքը պետք է լինի այն, որ ծրագիր իրականացնող ՔՀԿ-ների կողմից մշակված հանրային քաղաքականությունը իրականացվի, հայեցակարգեր ստեղծվեն, դրանք հատուկ ծրագրերում ամրագրվեն»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։
Նշենք, որ հավաստագրային այս նոր կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
14:00 30-12-2017
ՔՀԿ-ների հավաստագրային կրթական ծրագիրն արդեն 58 շրջանավարտ ունի
Այս բաժնից
679 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
733 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
700 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ