211652_close_icon
views-count2728 դիտում article-date 20:36 29-04-2020

ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլն ավարտել է 53 ՀԿ-ի 58 ներկայացուցիչ

Ապրիլի 15-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի անդամ 53 հասարակական կազմակերպությունների 58 ներկայացուցիչներ ավարտել են ՔՀԿ-ների/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքի առցանց դասընթացը՝ էլեկտրոնային ուսուցման հարթակում:  Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում և անցկացվել ԻՀԱ-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով:  Երևանի, Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ՔՀԿ-ներ և ՔՀԿ-ների կոալիցիաների շուրջ 70 ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել առանց մայրաքաղաք հասնելու, սեփական տներից, իրենց հարմար անցնել ուսումնական մոդուլը, որը բաղկացած է եղել 10 թեմաներից։ Դրանք ներկայացված են եղել ինչպես տեքստային, այնպես էլ տեսանյութերի միջոցով: Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով դասընթացը ունկդրած ՔՀԿ-ները լրացրել են ստուգողական հարցաշար-քուիզը․ 80 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանած ունկնդիրները ստացել են ավարտական վկայականներ:  Հավելենք, որ առցանց ուսուցումն ավարտած 58 մասնակիցներիցը 31-ը ԿԵՀ ցանցի անդամներ են, 25-ը՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ։ Մասնակիցներից 13-ը Երևանի կազմակերպություններից են, 13-ը՝ Լոռու մարզից, 10-ը՝ Սյունիքից, 10-ը՝ Շիրակից, 2-ական մասնակիցներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերից և 1-ը՝ Տավուշից։ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչ Լիլիթ Չիչոյանի խոսքով, դասընթացն անցել է 1 օրվա ընթացքում։ «Առցանց ուսուցման այս դասընթացների շարքը կազմված էր բավականին բովանդակալից և շատ ուսուցողական էր, որն էլ հնարավորություն էր տալիս համակարգային և համապարփակ տեղեկատվություն ստանալ թեմայի վերաբերյալ։ Դասընթացը, իհարկե, ամբողջությամբ շատ կարևոր էր, քանի որ ընտրված էին թիրախային թեմաներ։ Կազմակերպության համար կարևոր արժեք ունեն հատկապես Ռազմավարական պլանավորման և Զարգացման պլաններ կազմելու թեմաները, քանի որ շատ հակիրճ ներկայացված են այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պիտի իրականացվի ռազմավարական պլանանավորումը և կազմվի զարգացման պլանը»,-նշում է նա։ Լիլիթ Չիչոյանը նաև հավելում է, որ առցանց դասընթացի լավ կողմիրց է այն, որ հնարավորություն է տալիս խնայել ժամանակ․ «Քանի որ առանց կտրվելու մեր հիմնական աշխատանքից, մեզ հարմար ժամին և վայրում կարողացանք անցնել դասընթացը։ Մյուս առավելությունն այն է, որ պատրաստված վիդեո նյութերը, անհրաժեշտության դեպքում, կարելի է տեսնել այնքան անգամ, որքամ ուզենք »,-նշում է մասնակիցը։ Առցանց դասընթացը հնարավորություն է տվել դրան մասնակից դառնալ նաև Սյունիքի մարզում գործունեություն իրականացնող «Երիտասարդ Սյունիք» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցչին՝ Աննա Խաչատրյանի։  «Այս ուսուցումը առհասարակ ՀԿ-ներին տվեց հավելյալ գիտելիքներ և հմտություններ։ Ի՞նչ է բարեխղճության ազգային համակարգը, էթիկայի բնորոշումները, կոռուպցիայի հասկացությունը, կանխարգելման մեխանիզմները, որոնք են կառավարման ենթահամակարգերը և այս բոլորին տեղեկացված լինելը շատ անհրաժեշտ է ՔՀԿ-ին և ՔՀԿ կոալիցիաններին ճիշտ գործունեություն ծավալելու համար»,- նշում է Աննան։ Նա կարևոր է համարում նաև գիտելիքները ՀԿ-ի ռազմավարական պլանի մշակման, գործողությունների ճիշտ համակարգման, մարտավարական ուղղությունների ճշգրտման վերաբերյալ։ Դասընթացներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Լոռու մարզում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։  «Կազմակերպությունը մշակված ռազմավարական պլան չուներ։ Դասընթացի արդյունքում մենք սկսել ենք աշխատել ՌՊ-ի վրա։ Իմ կարծիքով միայն դրական կողմեր ուներ դասընթացը։ Կար նյութերն ուսումնասիրելու և տեղայնացնելու հնարավորություն»,-նշում է «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Մելիքսեթյանը։ ՔՀԿ-ների կառավարման համակարգի, ինչպես նաեւ դրանց ներքին կարողությունների զարգացման վերաբերյալ օգտակար գիտելիքներ է ստացել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էլեն Հովհաննիսյանը։  ««Դասընթացը համարում եմ բավականին արդյունավետ, իսկ ստացած գիտելիքները՝ մնայուն եւ օգտակար։ Ժամանակային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման առումով հարմար էր դասընթացն անցնել առցանց, մեր իսկ տնից, միակ վատ կողմն այն էր, որ չկար առերես հաղորդակցում այլ կազմակերպությունների ներկայացուցիչ մասնակիցների հետ»,-նշում է նա։ Հավելենք, որ առցանց դասընթացներն անցնելու, հավաստագիր ստանալու համար, մասնակիցները նշում են, որ ծախսել են 1 օրից մինչև 9-10 օր՝ կախված, թե նրանցից ով ինչ պարտականություններ ու այլ առաջադրանքներ ուներ կատարելու։ Մասնակիցները նմանատիպ մեկ այլ դասընթացի մասնակցել-չմասնակցելու հարցում միակարծիք են՝ «Իհարկե կմասնակցենք»։ Այժմ մեկնարկել է ՔՀԿ–ների և ՔՀԿ–ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի երկրորդ հոսքը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր