211652_close_icon
views-count5643 դիտում article-date 15:39 05-06-2018

Արցախի նախագահը ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Արցախի նախագահի [url=http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/3969/]կայքէջի[/url] փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը շնորհավորել է գեներալ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են «բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր