211652_close_icon
views-count55557 դիտում article-date 18:50 04-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. թալանել են «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի տնօրենին. ռեստորանի մոտ հայտնաբերվել է դատարկ չհրկիզվող պահարանը

Երեկ՝ հունիսի 3-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Նորայր Խաչատրյանը հայտնել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Իսակովի պողոտայի վրա գտնվող «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի պատուհանը, մտել ներս և իր աշխատասենյակից հափշտակել են չհրկիզվող պահարանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պահարանում եղել է խոշոր չափի գումար և ատրճանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը ռեստորանի պարսպի մոտ հայտնաբերել են չհրկիզվող պահարանը՝ դատարկ վիճակում։ Փաստի առթիվ հետաքննչական բաժամունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ն. Խաչատրյանն աշխատում է «Էդգար 92» ՍՊԸ-ում՝ որպես տնրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր