Բեյլի գոլը «Բորուսիային» ճանաչվել է ՉԼ-ի տարվա լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվեց երկրպագուների վարկածով Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանում լավագույն գոլի համար քվեարկությունը:
Առաջին եռյակում տեղ են զբաղեցրել միայն «Ռեալի» խաղացողները: Լավագույնը ճանաչվել է մադրիդցիների կիսապաշտպան Գարեթ Բեյլի գոլը, որը նա խփել է խմբային փուլում «Բորուսիայի» դարպասը (3:1): Գոլը ստացել է ձայների 19%-ը:
2-րդը Կրիշտիանու Ռոնալդուի լեգենդար գոլն է «Յուվենտուսին» (18%)՝ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ առաջին խաղում (3:0):
Երորրդը նորից Գարեթ Բեյլի գոլն է (12%)՝ այս անգամ եզրափակիչում «Լիվերպուլին» (3:1) մկրատաձև հարվածով խփած գնդակը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները լավագույնն էին ճանաչել Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին»: