211652_close_icon
views-count4360 դիտում article-date 23:00 31-05-2018

Պասիվ ծխելու հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 600000 վաղաժամ մահացության դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն: Այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%-ին: Ծխախոտի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների երկրորդ առաջատար պատճառն է, զարկերակային գերճնշումից հետո: Ծխախոտը՝ մահվան, հիվանդության, աղքատության հիմնական պատճառ Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, և ավելի քան 890 000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով: Աշխարհի 1 միլիարդ ծխողների գրեթե 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության դեպքերն ամենամեծն են: Որոշ երկրներում աղքատ կենցաղային պայմաններում ապրող երեխաները հաճախ ներգրավված են ծխախոտի արտադրությունում, որպեսզի ապահովեն ընտանիքի եկամուտը: Այս երեախաները հատկապես խոցելի են «կանաչ ծխախոտի հիվանդությանը», ինչը պայմանավորված է նիկոտինով, որը ներթափանցում է մաշկի մեջ՝ ծխախոտի թաց տերևներին դիպչելիս: Համաճարակաբանական հսկողություն՝ կարևոր նախադրյալ Պատշաճ մշտադիտարկումը բացահայտում է ծխախոտային համաճարակի սպառնալիքի չափերը և մատնանշում՝ ինչ քաղաքականություն մշակել: Երեք երկրից միայն մեկը, որը կազմում է աշխարհի բնակչության 1/3-ը, կարող է վերահսկել ծխախոտի սպառումը՝ իրականացնելով հետազոտություն մեծահասակների և երիտասարդների շրջանում, ազգային մակարդակում, յուրաքանչյուր 5 տարին մեկ: Պասիվ ծխելը սպանում է Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ փակ տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին է սիգարետը, բիդին և նարգիլեն: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը քաղցկեղի առաջացման պատճառ է: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Մեծահասակների շրջանում պասիվ ծխելն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքի քաղցկեղ: Հղի կանանց շրջանում, այն հանգեցնում է ծնելության ցածր քաշի: Երեխաների գրեթե կեսը հանրային վայրերում պարբերաբար շնչում է ծխախոտի ծխից աղտոտված օդ: Պասիվ ծխելու հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 600000 վաղաժամ մահացության դեպք: Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28%-ը (2004թ.) վերագրվում է պասիվ ծխելուն: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի շնչելու առանց ծխի օդ: Հակածխախոտային օրենքները, որոնք պաշտպանում են չծխողների շահերը, հանրամատչելի են, վնաս չեն հասցնում բիզնեսին և խրախուսում են, որպեսզի ծխողները թողնեն ծխելը: Շուրջ 1,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 18%-ը, պաշտպանված է ազգային համապարփակ հակածխախոտային օրենքով: Ծխողներին անհրաժեշտ է օգնել՝ թողնելու ծխելը Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քչերն են հասկանում ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հստակ ռիսկերը: Ծխողները, որոնք տեղյակ են ծխախոտի վնասակար հատկությունների մասին, առավել մեծ ցանկություն ունեն թողնել ծխելը: Խորհրդատվությունը և դեղորայքը կարող են ավելի քան կրկնակի հնարավորություն ընձեռել ծխողին՝ հաջողելու թողնել այն: Ազգային համապարփակ ծխելը թողնելուն ուղղված ծառայությունները, ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցությամբ, հասանելի են միայն 26 երկրում, ինչը կազմում է աշխարհի բնակչության 33%-ը: Ծխախոտի տուփերի վրա պատկերված նկարներն ազդում են Ազդեցիկ հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես, այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարի տեսքով զգուշացումները, զգալիորեն բարձրացնում են ծխախոտի օգտագործման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը: Ծխախոտի գովազդի արգելքը նվազեցնում է ծխախոտի սպառումը Ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման և հովանավորչության բազմակողմանի արգելքը կարող է նվազեցնել ծխախոտի սպառումը միջինում մոտ 7%-ով, որոշ երկրներում՝ ծխախոտի սպառումը հասցնելով մոտ 16%-ի: 37 երկիր, ներկայացնելով աշխարհի բնակչության 15%-ը, ամբողջովին արգելել է բոլոր ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման, հովանավորչության ցանկացած տեսակ: Ծխախոտային հարկերը նվազեցնում են ծխախոտի սպառումը Հարկերը ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոցն են: Հարկի բարձրացումը, որն ավելացնում է ծխախոտի գինը 10%-ով, նվազեցնում է ծխախոտի սպառումը շուրջ 4%-ով բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ շուրջ 5%-ով: 33 երկիր, որին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 10%-ը, ներդրել է հարկեր ծխախոտային արտադրատեսակի վրա. մանրածախ գնի ավելի քան 75%-ը կազմում է հարկը: Ծխախոտի հարկերից ստացված եկամուտը միջինում 269 անգամ ավելի բարձր է, քան ծխախոտի դեմ պայքարում իրականացվող վերահսկողության ծախսերը՝ հիմնված առկա տվյալների վրա: Անօրինական առևտրին պետք է վերջ դնել Ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտուրն առաջացնում է լուրջ առողջապահական, տնտեսական և անվտանգության խնդիրներ ողջ աշխարհում: Հետազոտության արդյուքների համաձայն՝ յուրաքանչյուր 10 ծխախոտից մեկը սպառվում է անօրիանական կերպով: Ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացումը կնվազեցնի ծխախոտի սպառումը՝ սահմափակելով էժան, չկարգավորվող այլընտրանքների արտադրանքի հասանելիությունը և ավելացնելով ծխախոտի արտադրանքի գները: Ապօրինի առևտրի դադարեցումն առողջության առաջնահերթություն է, ինչպես նաև՝ իրագործելի, ինչի համար պահանջվում է ազգային հարկային մարմինների միջազգային համագործակցության բարելավում, ինչպիսիք է ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացման վերաբերյալ արձանագրության վավերացումը և իրագործումը: ԱՀԿ արձագանքը Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան 6 միլիոն մարդ է սպանում: Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարին, արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից: MPOWER ռազմավարություն 2008թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրեց գործնական, ծախսարդյունավետ միջոց՝ ընդլայնելու Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացումը MPOWER հիմքով: MPOWER-ի յուրաքանչյուր միջոց համապատասխանում է Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի։ MPOWER ռազմավարություն. Վերահսկել ծխախոտի օգտագործման և կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը Պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի սպառումից Առաջարկել օգնություն՝ թողնելու ծխելը Իրազեկել ծխախոտի վնասակար հատկությունների մասին Ուժեղացնել գովազդի, վաճառքի խթանմանն ու հովանավորչությանն ուղղված արգելքները Բարձրացնել ծխախոտային հարկերը:

Նմանատիպ նյութեր