4999 դիտում
16:04 30-05-2018
ԿԲ-ն ներկայացրել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատանքի արդյունքները
Կենտրոնական բանկում դեռևս 2005 թվականից գործում է առանձնացված ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ): Որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ազգային հետախուզության մարմին՝ ՖԴԿ-ի գործունեության նպատակը ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգայնորեն հայտնի մեխանիզմների ներդնումը և կիրարկումն է: ՖԴԿ-ի գործառույթներից է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված անձանցից՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, վերլուծումը և տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հայտարարության մեջ ասվում է. «Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ/ԱՖ վարկածների առաջադրմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումներում 2017 թվականին որպես հիմնական հանդիպող սխեմաներ կարելի է առանձնացնել հետևյալները.
Խարդախության տարատեսակ սխեմաներ, այդ թվում՝
Քարտապանների վստահությունը չարաշահելու արդյունքում քարտային տվյալների ձեռքբերումներ, վիրտուալ պոս տերմինալների միջոցով գողացված քարտային տվյալների օգտագործմամբ ապօրինի գործարքներ,
Զանգվածային մարքեթինգի տարբեր մոդելների կիրառմամբ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման սխեմաներ,
ՀՀ-ից դուրս՝ այլ երկրների տարածքներում անհայտ՝ հնարավոր է հանցավոր գործունեության արդյունքներով ձևավորված ֆինանսական միջոցների տարանցիկ փոխանցումներ՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով,
Հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, տնտեսական գործունեության ծավալները թաքցնելու միտում պարունակող ֆինանսական գործարքներ,
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տիպաբանություններով նկարագրված սխեմաներին համապատասխանող այլ դեպքեր:
Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ վարկածով 2016-2017թթ. քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումների և քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվության վերաբերյալ կազմված վիճակագրությունը ներկայացվում է աղյուսակում.
2016 2017
ՖԴԿ կողմից տեղեկացումներ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
34 37
Քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվություն
36 58
Հարուցված քրեական գործեր
5 2
2017 թվականին ՓԼ հանցատեսակով կայացվել է 4 մեղադրական դատավճիռ: Կայացված դատավճիռներում փողերի լվացմանը նախորդել են գողության, խարդախության, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստում, իրացման և հարկերից խուսափմանն ուղղված հանցագործությունները:
ՖԴԿ-ն միաժամանակ ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներպետական և միջազգային համագործակցության իրականացումը, ՀՀ շահերի ներկայացումը մասնագիտացված միջազգային կառույցներում:
Նշենք, որ անցած տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ-ն անցել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության 3 գնահատում՝ 2004, 2009 և 2015 թթ.: Բոլոր գնահատումներով ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգին տրվել են դրական գնահատականներ, իսկ վերջին գնահատման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում ներդրված է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին: Գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է նաև, որ ՖԴԿ-ի կողմից վարվող ներպետական և միջազգային սերտ համագործակցությունը, բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը, բարձր որակավորված անձնակազմի առկայությունը և առկա տեխնիկական հնարավորությունները ապահովում են ֆինանսական հետախուզության տվյալների ու վերլուծությունների բարձր որակը»:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
12:50 10-09-2014
ՆԱՍԱ-ն խոստացել է Երկրի տիեզերական դիտարկումների նոր ժամանակաշրջան
1258 դիտում
21:13 25-09-2014
Երևան քաղաքում իրականացված դիտարկումների մասին
Այս բաժնից
1126 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4621 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած