211652_close_icon
views-count1291 դիտում article-date 21:13 25-09-2014

Երևան քաղաքում իրականացված դիտարկումների մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 914-Ա և սեպտեմբերի 5-ի N 988-Ա հրամաններով ս.թ. սեպտեմբերի 2-ից 19-ը Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության հետ համատեղ Երևան քաղաքում իրականացվել են դիտարկումներ 554 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որից՝ 34-ի մոտ հայտնաբերվել է ժամկետն անց սննդամթերք (կաթնամթերք` 72 հատ), մսամթերք` (142 հատ), ձկնամթերք` (15 հատ), հրուշակեղեն` (94 հատ), հյութեր`(32 հատ), պահածոներ` (14 հատ): Ժամկետն անց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, և կազմվել են արձանագրություններ: 90 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են թերի մակնշում ունեցող ապրանքներ, որի հետ կապված Ծառայության կողմից տրվել է հանձնարարական՝ տվյալ ապրանքները վերադարձնելու մատակարարներին և վերացնելու թերությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ծառայությանը:

Նմանատիպ նյութեր