70987 դիտում
17:32 29-05-2018
Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում տեղի ունեցավ 2016 թվականին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի բացման արարողություն:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշարձան-խաչքարի տեղադրման գաղափարը նույն գյուղի բնակիչներ Գևորգ Սիմոնյանինն ու Ռոման Միրզոյանինն էր, որոնց գյուղում ճանաչում են, որպես բարերաներ:
Այդ օրերին թե Գևորգը, թե Ռոմանը, իրենց գյուղի բնակիչների հետ ամենաթեժ կետերում են եղել: Կամավորական սկզբունքով իրենց ծառայությունն են կատարել առաջնագծում:
Նրանք այդ օրերին բազմաթիվ հայորդիների նման մասնակցել են նաև պատերազմական գործողությունների ու արժանի հակահարված տվել ազերի բաշիբոզուկներին:
Խաչքարի բացումը կատարեցին քառօրյա պատերազմի զոհերից Քյարամ Սլոյանի մայրը և բարերաներ Գ. Սիմոնյանն ու Ռ. Միրզոյանը, որից հետո հոգևոր հովիվը օծեց հուշարձան-խաչքարը:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գևորգի ու Ռոմանի շնորհիվ այս տարածքը մեզ համար դառնալու է սրբատեղի, տեղադրված հուշարձան-խաչքարը վկայությունն է այն բանի, որ մենք այդ առյուծ զինվոր տղերքին, ովքեր հանուն հայրենիքի նահատակվեցին, բացակա չենք դնում:
Ուզում ենք ի լուր աշխարհի ասել «Ձեզ բացակա չենք դնի»:
Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ով նույնպես Արցախյան պատերազմի լեգենդ է, ում անունը լսելիս ազերիները ընկնում էին «ցռան վերգո»-ի օրը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+