211652_close_icon
views-count44307 դիտում article-date 19:19 31-08-2024

Երևանում հորդառատ անձրևը կաթվածահար էր արել Հաղթանակ կամրջի վրա երթևեկությունը․ պարեկները դարձել էին ձկնորս, սակայն անձրևաջրերի միջից համարանիշներ էին բռնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, հորդառատ անձրևի հետևանքով գրեթե 1,5 ժամ դժվարանցանելի էր դարձել Երևանում Հաղթանակ կամրջի վրա երթևեկությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լարված էին աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատից ժամանած փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարեկները կամրջի վրա հայտնաբերեցին 25-ից ավելի համարանիշներ, որոնք ընկել էին ավտոմեքենաների վրայից, իսկ տերերից շատերը տեղյակ չէին այդ մասին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր