Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կտրուկ մերժում է ստացել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ` «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել` օգտվելով հեղափոխությունից:
Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունը արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում: Ստեղծված վիճակում ՕԵԿ-ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից:
Մեր աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանը հավաքել է կուսակցական ակտիվին ու մասնավորաբար Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին ու մի շարք այլ հին «կարկառունների» և հանձնարարել երբեք հրապարակային հանդես չգալ ՕԵԿ անունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]