ԱՄՆ-ն իր ռազմական տեխնիկան տեղափոխվում է Լեհաստանի և Բալթյան երկրների ուղղությամբ. Deutsche Welle
Գերմանիայի արևելյան շրջաններով Լեհաստանի և Բալթյան երկրների ուղղությամբ շարժվում են ամերիկյան ռազմական մեքենաների, այդ թվում տանկերի երկու խոշոր շարասյուներ: Այս մասին հայտնում է Եվրոպայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի շտաբի ղեկավար, գեներալ Կայ Ռորշնայդերը, հաղորդում է Deutsche Welle-ը:
Մոտ երկու հազար մեքենաներ ուղևորվում են Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Միևնույն ժամանակ, 1400 ավտոմեքենա, այդ թվում 650 միավոր ռազմական տեխնիկա, 87 M-1 Abrams տանկ: Տեխնիկան և զինվորականները վերջերս են ժամանել են Բելգիայի Անտվերպեն և բաշխվելու է Բալթյան երկրների, Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով:
«Սուսերով հարված» անվամբ զորավարժությունները անցկացվելու են հունիսի 3-ից 15-ը: Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ երկրնրերի 18.000 զինվորականներ: