Հայկո Մասը կոչ է արել ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարակշռության բերել. Deutsche Welle
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կոչ է արել ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարակշռության բերել:
Հաշվի առնելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որի ընթացքում Ատլանտիկան ավելի ընդլայնվել է, Միացյալ Նահանգների հետ համագործակցության ժամանակ պետք է կենտրոնանալ այն ոլորտներում, որտեղ «երկու կողմերի շահերն ու արժեքները հավասարակշռված են»:
Այս մասին հունիսի 13-ին Բեռլինում՝ Եվրոպայի ապագայի վերաբերյալ համաժողովում ելույթ ունենալով, ասել է Մասը, հաղորդում է [url=http://www.dw.com/de/themen/deutschland/s-12321]Deutsche Welle[/url]-ը: