Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին կբացի հերթական տարեշրջանը
Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, բարեկարգման 2-րդ փուլից հետո, Երևանի կենդանաբանական այգին, համալրված նոր ու ժամանակակից ազատավանդակներով և որոշ կենդանատեսակներով, իր դռները կվերաբացի այցելուների համար, որոնց սպասվում են բազում հաճելի անակնկալներ:
Բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով է ձևավորված 7500 քմ տարածքով առյուծների ազատավանդակը: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ 2 դիտահարթակներից:
Կտեսնեք նաև գայլերի և արջերի նոր ազատավանդակը, որը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները:
Այստեղ ևս հարմարավետ դիտահարթակները հնարավորություն են տալու հետևելու և ծանոթանալու կենդանիների կեցությանն ու վայելելու կենդանաբանական այգու համայնապատկերը:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]