«Մանչեսթեր Սիթին» Իսկոյի համար առաջարկում է 80 մլն եվրո
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին:
Գվարդիոլայի կարծիքով, Իսկոն իդեալական կհարմարվեր իր թիմին: «Սիթիում» համարում են, որ «Ռեալից» իսպանացուն ձեռք բերելու համար բավական է 80 մլն եվրոն:
Իսկոյի պայմանագրում ամրագրված է 700 մլն եվրոյի հրաժարագին, սակայն ֆուտբոլիստն ինքը ցանկանում է հիմնական կազմում մշտական տեղ ունենալ և համարում է, որ «Սիիթիում» դրա համար ավելի շատ շանսեր կունենա:
Բացի այդ, «Ռեալում» Իսկոյի աշխատավարձը տարեկան 6 մլն եվրո է, իսկ «Ման Սիթին» պատրաստ է առաջարկել տարեկան 10 մլն եվրո, գումարած՝ ևս 1,5 մլն եվրո պարգևավճարների տեսքով: