211652_close_icon
views-count4231 դիտում article-date 15:33 24-05-2018

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարություն է տարածել

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք: Սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն և հերյուրանքներ տարածելու փոխարեն բոլորին հորդորում ենք ՇՊՀ-ին առնչվող և իրենց հուզող հարցերը տեղափոխել գործնական և իրավական հարթություն: Տեղեկացնում ենք նաև, որ Շիրակի պետական համալսարանում բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով և օրենքի տառին համապատասխան: Պատրաստ ենք լսելու ցանկացած կառուցողական առաջարկ՝ ի նպաստ համալսարանի զարգացման: [b]ՇՊՀ ռեկտորատ[/b]

Նմանատիպ նյութեր