2204 դիտում
13:18 28-01-2019
Երևանի պետական համալսարանի և Նոթինգհեմի Թրենթ համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի
Հունվարի 29-ին՝ ժամը 11–ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Երևանի պետական համալսարանը և Նոթինգհեմի Թրենթ համալսարանը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր՝ երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցություն հաստատելու նպատակով:
Հուշագրի շրջանակում երկու համալսարանները համագործակցելու են համատեղ ուսումնական ծրագրերի մշակման և ուսումնական մեթոդների ներդրման, ուսանողների և դասավանդող անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման ուղղությամբ, կազմակերպելու են գիտահետազոտական ծրագրեր, սեմինարներ և
կոնֆերանսներ:
Համագործակցության ընթացքում երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետները մշակելու են համատեղ վկայականներ տրամադրելուն ուղղված ակադեմիական կուրսեր:
Նախատեսվում է, որ նշված քայլերի իրականացումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կդարձնի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գիտակրթական միակ կենտրոնը:
Նոթինգհեմի Թրենթ համալսարանը Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկն է, հիմնադրվել է 1843 թվականին: Այն ունի շուրջ 26,000 ուսանող: Համալսարանը համարվում է Մեծ Բրիտանիայի 15 լավագույն համալսարաններից մեկը:
Տեղեկացնենք, որ Նոթինգհեմի Թրենթ համալսարանը, ըստ «The Times»-ի վարկանիշի և «Sunday Times Good University Guide»-ի, 2018 թվականին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն բուհը: Կրթական համակարգի հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Times Higher Education awards»-ի շրջանակում Նոթինգհեմի Թրենթ համալսարանը ճանաչվել է որպես տարվա լավագույն համալսարան:
Նմանատիպ նյութեր
795 դիտում
11:34 08-04-2015
Հայաաստանի և Ավստրիայի միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
1305 դիտում
13:26 19-09-2019
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Սինոփսիս Արմենիայի» և Եվրոպական համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
472 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
949 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
724 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ