211652_close_icon

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ

views-count29987 դիտում article-date 16:26 13-05-2018
Հարգելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է Ձեզ ամփոփիչ ատեստավորման քննությունների նախաշեմին ապահովել ուսումնական բնականոն գործընթաց՝ չհետևելով անհարկի հայտարարությունների և չենթարկվելով սադրանքների, որովհետև ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, հանդես գալով հայտարարությամբ, առաջնահերթ լուծելի խնդիրներից է համարել նաև ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը: Ուստի կոչ ենք անում այս պատասխանատու ժամանակաշրջանում տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների: [b]ՇՊՀ ռեկտորատ[/b]

Նմանատիպ նյութեր