211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում քաղաքացին հարվածել է պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալի ձախ աջքի և քունքի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք

views-count10456 դիտում article-date 11:30 12-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում քաղաքացին անհանգստացնում է աշխատակիցներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում անհայտ անձը Երևանի բնակիչ 61-ամյա Գագիկ Պ․-ի հետ աշխատասենյակում ունեցել է տարաձայնություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում անհայտ անձը ձեռքով հարվածել է Գագիկ Պ․-ի ձախ աջքի և քունքի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Թ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Պ․-ն «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր