4569 դիտում
10:49 24-05-2018
Հայաստանի հեղափոխությունը նման է լատինամերիկյան ժողովրդավարական շարժումներին. «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան Ջորջթաունի համալսարանում կայացել է Հայաստանի ապագայի վերաբերյալ քննարկում՝ կազմակերպված ամերիկյան ռազմավարական կենտրոնների կողմից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4407093.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Դա Հայաստանի հաջողությունն էր: Դա հայկական ժողովրդական շարժում էր»,- այսպես է գնահատում Հայաստանի վերջին հեղափոխական զարգացումները ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնը ամերիկյան մի շարք առաջատար ռազմավարական կենտրոնների կազմակերպած քննարկմանը հետհեղափոխական Հայաստանի ապագայի մասին:
Մասնակից բանախոսները ընդգծել են շարժման դրական բնույթը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այն համարում է հիանալի հնարավորություն Հայաստանի համար:
Նախկին արտգործնախարարը չբացառեց նոր իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցումների որդեգրումը: Ըստ նրա ՝ Հայաստանը պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Օսկանյանը հատկապես կարևորում է Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացումը՝ առաջարկելով ստեղծել Հայաստան-Վրաստան հատուկ կառավարական հանձնաժողով՝ թասք ֆորս:
«Ես կարծում եմ, մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություն, հատկապես Հայաստան-Վրաստան հարաբերություններում: Մեզ հաջողվել է հավասարակշռություն մտցնել մեր արտաքին քաղաքականությունում, որը հնարավորություն կտա խորացնել հայ-վրացական հարաբերությունները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ Վրաստանը ՝ գեոպոլիտիկ ընկերն է»,- ասում է Օսկանյանը:
Քաղաքագետ Աննա Օհանյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս հեղափոխության միջոցով հնարավորություն ընձեռվեց ձերբազատվել տարիներ ի վեր ձևավորված ավտորիտար համակարգից:
«Սառը պատերազմի ավարտը առաջացրեց ժողովրդական հեղափոխությունների ալիք: Վերջիններիս մեծ մասը սակայն հետընթաց ապրեց դեպի ավտորիտարիզմ, և Հայաստանի ավտորիտարիզմը այս գործընթացի արդյունք էր»,- ընդգծել է Օհանյանը:
Ըստ քաղաքագետի, Հայաստանի հեղափոխությունն իր բնույթով նման չէ գունավոր հեղափոխություններին, այլ համեմատելի է լատինամերիկյան հեղափոխական շարժումների հետ: Նա առանձնացրել է մի շարք գործոններ, ներառյալ սոցիալական բողոք, զանգվածային մոբիլիզացիայի առկայություն ու շարժման խաղաղ բնույթ, որոնք բնորոշ են եղել նաև Լատինական Ամերիկայի ժողովրդավարացման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
3521 դիտում
14:48 12-06-2018
Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար. Տարոն Աճեմօղլու․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը