7706 դիտում
10:07 08-06-2018
Տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք․ Վաշինգտոնում քննարկվել են թավշյա հեղափոխությունը. «Ամերիկայի ձայն»
Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել, Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներիկայացուցիչները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4429310.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը մեզ հետ կիսում է ժողովրդավարական արժեքները, մեր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ», - նշում է Դանիել Իոաննիսյանը:
Transparency International Հայաստան կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով էլ, Հայաստանի նոր կառավարությունը միակն է, որ անցած բոլոր տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ իրական պայքար է իրականացնում.
«Այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր շատ սահմանափակ ռեսուրսներով՝ ոստիկանության և ազգային անվտանգության ուժերով ամեն օր կոռուպցիայի դեպքեր է բացահայտում»:
Լինելով եզակի երևույթ, Հայաստանի «Թավշյա հեղափոխություն»-ն այնուամենայնիվ կարող է օրինակ ծառայել ավտորիտար իշխանություններ ունեցող նաև այլ երկրների համար, նշում են քննարկման մասնակիցները, առավել ևս որ Հայաստանում նույնպես նախկին տարիների բողոքներն ընդգծված ապաքաղաքականացված էին.
«Մենք տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք, սակայն, պատկերացում անգամ չունեինք, որ այն գոյություն ունի»:
Սակայն, հայկական հեղափոխությունն արտերկրյա որևէ ուժի հետ որևէ կապ չուներ, կրկին հիշեցնում են քննարկման ընթացքում.
«Դա բացարձակապես ներքին մղում էր, որի արմատները Հայաստանում էին և դրանից հետո տրվող բոլոր աշխարհաքաղաքական ազդեցության հարցերը պարզապես զարմացնում են»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նոր կառավարությունն այս ոլորտում դեռևս զգուշավոր է գործում, նշում են ՀԿ-ների ներկայացուցիչները: Ակնհայտ է սակայն, որ այդ քաղաքականությունը լինելու է ներքին փոփոխությունների արտացոլում՝ պատասխանատու, բանական և, ամենակարևորը, հայամետ:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Դանիել Իոաննիսյանը նշում է, որ Ռուսաստանը ստեղծել է մի մթնոլորտ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են զենք գնել Ռուսաստանից, սակայն, ինքնուրույն կողմերն այս շրջանակից չեն կարող դուրս գալ.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ժողովրդավարության հաստատում բոլոր կողմերում: Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճանապարհին է, սակայն դա բավարար չէ՝ ժողովրդավար պետք է լինի հակամարտության նաև մյուս կողմը»:
Նմանատիպ նյութեր
3554 դիտում
14:48 12-06-2018
Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար. Տարոն Աճեմօղլու․ «Ամերիկայի ձայն»
2809 դիտում
08:56 14-03-2019
«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»
2000 դիտում
09:50 03-07-2019
Թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան