211652_close_icon

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

views-count4412 դիտում article-date 16:20 23-05-2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են սոցիալ-տնտեսական եւ քաղպաշտպանության ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր