Արցախի Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 27-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են 2-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրինագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի պատրաստվածության վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին: