211652_close_icon

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը

views-count4406 դիտում article-date 15:20 23-05-2018
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը եւ շփումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ մայիսի 23-ին տարածված հաղորդագրության մեջ: «Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,-նշվում Է փաստաթղթում:-Քննարկվել են դաշնակցային փոխգործակցության հրատապ հարցերը, ներառյալ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հունիսի 1-ին Դուշանբեում կայանալիք նիստի եւ Ալմաթիում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հունիսի 11-ի նիստի նախապատրաստումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի կառույցների գործունեությունը»: Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ նախարարները քննարկել են երկկողմ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գծով պլանավորվող շփումները:

Նմանատիպ նյութեր