Սերժ Սարգսյանը հաճախակի է այցելում ՀՀԿ գրասենյակ և տարբեր հանդիպումներ ունենում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում է կուսակցության գրասենյակ, հանդիպումներ ունենում տարբեր մարդկանց հետ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ հանդիպումների ժամանակ նա քննարկումներ է բացում ամենատարբեր թեմաների շուրջ, լսում տեսակետներ, ինքն է կարծիք հայտնում, բայց իր գործողությունների և պլանների մասին որևէ մեկի հետ չի կիսվում:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի անդամ Ռուբեն Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ և տարբեր հանդիպումներ ունենում: Սակայն պարոն Թադևոսյանն այդ հանդիպումների մասին մանրամասներ չցանկացավ հայտնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]