93307 դիտում
15:47 17-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» առաջնագծից. առյուծ-զինվորներն ասում էին. «Ավելի ենք դուխավորվում, երբ հաճախակի մեզ է այցելում Արցախի նախագահը». ՄԱՍ 2-րդ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ «Եղնիկներ» հայտնի պաշտպանական դիրքերում ծառայություն կատարող ժամկետային զինծառայողներն ամրագրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կերտած հաղթանակներն ու պատրաստ են հանուն հայրենիքի ու ընտանիքների արժանի հակահարված տալ նենգ թշնամուն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Վերջին ժամանակներս առաջին գիծ մեզ այցելության են գալիս մեծ թվով ճանաչված մարդիկ, ինչի համար մենք ոգևորվում ու հպարտանում ենք, բայց ավելի ենք մեզ պաշտպանված զգում, երբ անակնկալ այցելություններ է դիրքեր կատարում Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Գալով առաջնագիծ՝ նախագահը մի քանի ժամ շրջում է մեր խրամատներում, նույնիսկ զինվորի պատրաստած գավյադինայով ճաշով է սնվում: Նախագահի ամեն այցից հետո շատ բան է փոխվում թե խրամատներում, թե զորամասերում, ինչի շնորհիվ էլ մենք ավելի ենք դուխավորվում: Նույնիսկ խրամատում, եթե չիմանաս, որ նա Արցախի նախագահն է, կկարծես, որ որպես զինվորի ծնող, այցելել է ծառայություն կատարող իր տղային:
Ձեր միջոցով ժողովրդին ասեք, որ մեր դիրքերը ամուր են, սննդամթերքի ոչ մի խնդիր չունենք, մի քիչ խնդիրներ կան լողանալու հետ կապված, բայց արդեն նախագահը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ասել են, որ էդ հարցերը լուծվեն»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 363+
363+