211652_close_icon
views-count4690 դիտում article-date 09:57 22-05-2018

ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսում հետընթաց է գրանցել բոլոր ոլորտներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում հետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գեր­լարված էր, և ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս ան­կումը հետևանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն ար­դեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առևտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ ար­տաքին առևտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաև արդյունա­բերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ՝ արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս, սա էլ հավանաբար հետևանք է այն բանի, որ գյուղատն­տեսական տարին շուտ սկսվեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր