«Արսենալը» հրաժարվեց Արտետայի թեկնածությունից
«Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան Արսեն Վենգերի հեռանալուց հետո չի զբաղեցնի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
36-ամյա իսպանացին, որը «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում է, երկար ժամանակ համարվում է թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը:
«Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեն և գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը թիմի համար նոր մարզիչ են փնտրում: Եվ չնայած Արտետայի թեկնածությունը շատերն էին հավանություն տալիս, Կրոնկեն և Գազիդիսը որոշել են հրավիրել ավելի փորձառու մարզչի:
Այժմ «Արսենալը» կարող է գլխավորել Ունաի Էմերին, որը վերջերս լքեց ՊՍԺ-ն: