Արայիկ Հարությունյան. Բուհերն այսուհետ չեն վճարի Երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ բուհերն այսուհետ պարտադիր գումարներ չեն վճարելու «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»:
«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այսուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա:
Դուխով», գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» ղեկավարը ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանն է: