11681 դիտում
11:16 02-06-2018
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ. Արայիկ Հարությունյան
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի տնօրենի դեմ հարուցված քրեական գործին:
«Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ դիմումով:
Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ»,-գրել է նախարարը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/01/1097409/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Կարեն Ավագյանի դիմումի փաստով։
Վերջինը դիմել է քննչական վարչությանը և հայտնել, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի բնակիչ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով՝ այս տարվա ապրիլի 6-ին հիմնադրամի անունից կնքել է 326 միլիոն դրամ փոխառության պայմանագիր իր իսկ հետ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին