«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն մեկնաբանել է Նեյմարի որոշումը, որը նախորդ ամռանը կատալոնական ակումբից տեղափոխվեց ՊՍԺ:
«Դու ցանկանում ես աշխարհում լավագույնը դառնալ, բայց ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում ավանդույթներ չունի, դա Եվրոպայի ուժեղագույն թիմը չէ:
Ֆրանսիականը՝ դա անգլիական, իսպանական կամ գերմանական լիգաները չեն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նա մեծ սխալ թույլ տվեց: Իսկ ահա ֆինանսական տեսանկյունից դա լավ տարբերակ էր նրա և նրա ընտանիքի համար:
Ի՞նչ կարող եմ խորհուրդ տալ Նեյմարին, եթե նա ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»: Դրա համար նա պետք է հաղթի Չեմպիոնների լիգայում, նվաճի ինչ որ յուրահատուկ բան:
Նրա թիմը մշտապես հաղթում է ազգային առաջնությունում և Գավաթում, սակայն դա քիչ է, քանի որ ուժեղագույն լիգան չէ», ասել է Ռիվալդոն: