6440 դիտում
08:31 18-05-2018
ԱՄՆ-ին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները. սենատոր Քրիս Քունս. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է սենատոր Քրիս Քունսը, ԱՄՆ-ի Սենատում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում։
«Միացյալ Նահանգների հետ երկարատև համագործակցությունը ենթադրում է նաև օրենքի գերակայություն: Սարսափելի է, որ մենք նման հարցեր պետք է ընդհանրապես ունենանք ՆԱՏՕ-ի երկարատև դաշնակից Թուրքիայի հետ»:
Սենատորի խոսքով, վերջին տարիների ընթացքում և հատկապես ձախողված հեղաշրջումից հետո, Թուրքիան Էրդողանի առաջնորդությամբ առավել հեռանում է ժողովրդավարության արժեքներից: Երկրում շարունակվող հետապնդումների մասին էր Սենատում պատմում Amnesty International կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավական տնօրեն Դենիել Բալսոնը.
«Թուրքիայի իշխանությունները «կարուսելի մեթոդ» են կիրառում՝ մարդուն ձերբակալում են, այնուհետև հարցաքննում, ազատում, հետո կրկին ձերբակալում: Դրանով իշխանությունները երկրում ստեղծում են վախի, խուճապի և տարակուսանքի մթնոլորտ»:
Իրավապաշտպանի խոսքով, Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշումները ազատ լրատվամիջոցների նկատմամբ, լավ գիտակցելով նրանց կողմից հնչող քննադատության վտանգը: «Ճնշումների են ենթարկվում նաև կրոնական և ազգային փոքրամասնությունները, որոնց թվում են նաև թուրքիայում բնակվող հայերը»,- հիշեցնում է Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը: 1923 թվականի Լոզանի պայմանագրի համաձայն, այսօրվա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոն են ճանաչում միայն Հայ Առաքելական Եկեղեցին, Հույն Ուղղափառ Եկեղեցին եւ Հուդաիզմը:
«Մի կողմից նրանց պաշտոնական կարգավիճակը թույլ է տալիս նրանց գործել Թուրքիայում, սակայն, մյուս կողմից Թուրքիայի իշխանություններն անընդհատ փորձում են միջամտել նրանց առաջնորդների ընտրություններին, ինչպես հենց հիմա տեղի է ունենում հայերի եւ հույների հետ»:
Շենքանի խոսքով, Թուրքիայում իշխանությունները երկրում առկա խորքային և լրջագույն ներքին խնդիրների պատճառները փորձում են գտնել երկրի սահմաններից դուրս.
«Արդյունքում Թուրքիան փորձության է ենթարկում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ իր դաշինքի սահմանները»:
Անկարայի նման պահվածքն անընդունելի է համարել նաև սենատոր Թոմ Թիլլիսը, ով խոսեց ԱՄՆ-ի քաղաքացի, հոգևորական Էնդրյու Բրանսոնի անհիմն ձերբակալության մասին: Սենատորի խոսքով, արդյունքում, Թուրքիան իր իսկ գործողություններով հասցրել է իրավիճակը նրան, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները այլևս պատրաստ չեն, անտեսելով առկա խնդիրները, ավանդական դաշնային հարցեր քննարկել թուրքական կողմի հետ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4398771.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
3758 դիտում
10:56 19-05-2017
Սենատոր ՄքՔեյնը կոչ է անում ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին. «Ամերիկայի ձայն»
6522 դիտում
11:52 04-10-2017
Ադրբեջանը կաշառում էր եվրոպական քաղաքական գործիչների. ԱՄՆ-ի սենատոր. Ամերիկայի Ձայն
1681 դիտում
09:23 05-06-2019
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը հովանավորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները