Ջանլուիջի Բուֆոն. Շաբաթ օրը ես կխաղամ վերջին հանդիպումը «Յուվենտուսում»
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ավարտում է կարիերան:
«Շաբաթ օրը ես «Յուվենտուսի» կազմում կխաղամ վերջին հանդիպումը: Դա հրաշալի արկածներն ավարտելու լավագույն ձևն է:
Ես մի քանի շատ հետաքրքիր առաջարկ եմ ստացել. ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:
Հաջորդ շաբաթ, երբ ամեն ինչ հանդարտվի, ես կորոշեմ, թե որն է լավագույն տարբերակն իմ համար: Այժմ իմաստ չունի գուշակել, թե որտեղ կլինեմ», ասել է Բուֆոնը: