Ջանլուիջի Բուֆոն. Մենք «Ռեալի» դեմ կպայքարենք մինչև վերջին վայրկյանը
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ դիմակայությանը:
««Ռեալին» հաղթելու համար մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն հատկանիշները: «Ռեալը» ավելի հաջողակ թիմ է, քան՝ «Յուվենտուսը»: Դա ես չեմ ասում, այլ՝ պատմությունն ու վիճակագրությունը:
Չեմպիոնների լիգան նվաճելը մեր երազանքն է, սակայն այն իրականացնելը շատ բարդ կլինի: Մենք կարող ենք դիմագրավել «Ռեալին», սակայն նրանք միշտ ցույց են տալիս, որ նրանց մոտ առանձնահատուկ՝ ուրիշներից տարբերվող ինչ-որ բան կա:
Նա աշխարհի լավագույն թիմն է: Դրանում կասկած չկա: Վերջին 4 տարում ՉԼ-ում երեք հաղթանակները դրա վառ վկայությունն են:
Եվ թեպետ «Ռեալը» հավակնորդ է, մենք պետք է ամբիցիոզ լինենք: «Յուվեն» նույնպես գիտի տիտղոսներ նվաճել: Մենք կպայքարենք մինչև վերջին վայրկյանը», ասել է Բուֆոնը: