Ջանլուիջի Բուֆոն. Ես վերջին հանդիպումն եմ անցկացնում Չեմպիոնների լիգայում
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ պատասխան խաղին:
«Արդյո՞ք սա կլինի Եվրագավաթներում իմ վերջին խաղը «Յուվենտուսի» կազմում: Մեծ հավանականությամբ՝ այո:
Երբ ես երեխա էի, ապա չէի կարող պատկերացնել, որ վերջին հանդիպումս կանցկացնեմ Չեմպիոնների լիգայում «Սանտյագո Բերնաբեույում»՝ ընդդեմ «Ռեալի», ասել է Բուֆոնը:
Նշենք, որ «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Առաջին խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 3:0: