211652_close_icon
views-count1962 դիտում article-date 18:53 08-02-2016

Ջանլուիջի Բուֆոն. «Ռեալը» երբեք իմ կարիքը չի ունեցել

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հերքել է այն տեղեկությունները, որ ժամանակին իրենով հետաքրքրված է եղել Մադրիդի «Ռեալը»: «Ֆլորենտինո Պերեսը երբեք ինձ չի զանգել: Ոչ 2005-ին, ոչ էլ թե դրանից առաջ կամ` հետո: Չի զանգահարել նաև իմ գործակալին: Չգիտեմ, երբ և որտեղ է այդ տեղեկությունը հայտնվել, սակայն դա ճիշտ չէ: Եթե «Ռեալը» երբեք ինձ հետ կապ չի հաստատել, ապա պատճառն այն էր, որ նրանց կարծիքով, Կասիլյասը հիանալի էր պաշտպանում դարպասը: Նրանք իմ կարիքը չունեին», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր